Ներքին 1 տարի առաջ - 08:30 28-05-2025

ՔՊ վարչության ընտրություններին ովքե՞ր են անցնելու կանանց քվոտայով․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ մի քանի ամիս կա ՔՊ վարչության ընտրություններին, սակայն իշխող խմբակում գրեթե վստահ են՝ ովքեր են անցնելու կանանց քվոտայով, դառնալով իշխող ուժի ղեկավար մարմնի անդամներ։ Արդեն գրել ենք, որ ներքին որոշում են կայացրել, որ վարչությունում ամեն երրորդը պետք է կին լինի, և եթե վարչության կազմը չընդլայնվի, ապա ստացվում է, որ 15 հոգանոց կազմում հինգը կին կլինի:

Ըստ ՔՊ-ականների կանխատեսումների` ներկայիս միակ կին ներկայացուցիչ, Փաշինյանի երբեմնի ամենահավատարիմներից մեկը` Արփի Դավոյանը չի ընդգրկվի նոր վարչության կազմում, քանի որ ինչ ինչ հարցերում ընդդիմացել է առաջնորդին և անգամ քննադատել ոմանց կոռուպցիոն քայլերը: Նրան չընդգրկելը կհիմնավորեն, թե Դավոյանին ուղարկում են երեխա պահելու, նա այժմ հղի է: Իսկ կանանց քվոտայով այդ հինգ տեղերը բաժին կհասնեն Արուսյակ Մանավազյանին, որը Նիկոլ Փաշինյանի «կասսիրն» է, եղել է նրա թերթի հաշվապահը, իսկ այժմ՝ ամենավստահելիներից է և տեղեկացված է իշխանական բոլոր ստվերային գործարքներից: Կլինի Անահիտ Ավանեսյանը, որի նկատմամբ ասում են՝ Փաշինյանը առանձահատուկ վերաբերմունք ունի, կընտրվեն Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի անդամ, իսկ մնացած երկու տեղերի համար պայքարը կգնա Արուսյակ Ջուլհակյանի, Հասմիկ Հակոբյանի, Հերիքնազ Տիգրանյանի, ինչպես նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցի միջև։

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է հետ կանչել Մակունցին, օգոստոսին լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը։ Եվ չնայած նա ամեն ինչ անում էր, որ մբա ԱՄՆ-ում, շարունակի պաշտոնավարել, բայց ստիպված է վերադառնալ: Փաշինյանի անգլերենի ուսուցչուհի Մակունցը ամբողջությամբ ձախողել է սփյուռքի կառույցների, մասնավորապես լոբբիստական կազմակերպությունների, Հայ դատի գրասենյակների հետ աշխատանքը, չի կարողացել Թրամփի թիմի հետ համագործակցության եզրեր գտնել, քանի որ Բայդենի վարչակազմի հետ էր բացառապես շփվում և նրան երրորդ ժամկետ թողնելու իմաստը չկա։ Հնարավոր է՝ ԱՄՆ դեսպանի պաշտոնում նրան փոխարինի սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են