Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:58 27-05-2025

Ցեմենտի տուրքերի տակ թաքնված շահեր. արդյո՞ք փոխնախարարն անկողմնակալ է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 1-ի որոշմամբ՝ Էդգար Զաքարյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ Զաքարյանը մինչ այդ զբաղեցնում էր «Զաքարյան Քոնսթաքշն Սոլուշնս» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը։

Էդգար Զաքարյանը, լինելով ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, ակտիվորեն ներգրավված է ցեմենտի արդյունաբերության ոլորտում գործողությունների իրականացման մեջ։

Հաշվի առնելով շահերի բախման ռիսկերը, հանրային մտահոգություն է առաջացել, որ նախկին գործարարին քաղաքականություն որոշելու լիազորություններ են վստահել մի ոլորտում, որտեղ գործող հայտնի մի ընկերությունում նա ղեկավար պաշտոն է զբաղեցրել։

Այստեղ հարց է առաջանում, Զաքարյանն ամբողջությամբ հրաժարվե՞լ է այդ ընկերությունում իր դերակատարումից, թե՞ ոչ, և արդյո՞ք կան մեխանիզմներ՝ նման շահերի բախումը բացառելու համար։

Oragir.News-ի հետ զրույցում «Զաքարյան Քոնսթաքշն Սոլուշնս» ՓԲԸ-ի աշխատակիցը հայտնեց, որ Էդգար Զաքարյանը հրաժարվել է տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից ճիշտ այն ժամանակ, երբ նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

Սակայն Oragir.News-ը պարզեց, որ վերջինիս ինքնակենսագրականում գրված է, որ նա «Զաքարյան Քոնսթաքշն Սոլուշնս» ՓԲԸ-ում տնօրենների խորհրդի նախագահ և գլխավոր տնօրեն է 2019 թվականից առ այսօր։

Հավելենք նաև, որ ցեմենտի ներմուծման համար պետական տուրքի բարձրացման նախագիծն առաջ էր քաշել հենց Էդգար Զաքարյանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ