Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:00 26-05-2025

Առողջություն, շուտափույթ վերադարձ․ քաղաքացիները շնորհավորում են Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրը 

Մայիսի 25-ին Բաքվի բանտում գտնվող, Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն էր։

Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանն ապօրինի ձերբակալվել է 2023-ի սեպտեմբերի 27-ին, Արցախի հայաթափման օրերին, Հակարիի կամրջի մոտ։ Նրա նկատմամբ առաջադրվել է շուրջ 45 մեղադրանք, և «դատավարությունը» շարունակվում է։

2025 թվականի մարտին Ռուբեն Վարդանյանը հացադուլ էր հայտարարել, որը դադարեցրեց ընտանիքի հետ հեռախոսազրույցից հետո։ Նա ձայնային ուղերձով հայտնել է, որ հաջորդ անգամ կխոսի միայն դատական եզրափակիչ նիստում։

Oragir.News-ն այսօր շրջեց մայրաքաղաքում և անցորդներին հարց ուղղեց, թե ի՞նչ կմաղթեն Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանին ծննդյան օրվա առթիվ։

Բոլոր հարցվածները Ռուբեն Վարդանյանին առողջություն և շուտափույթ վերադարձ մաղթեցին։

«Առողջություն, ազատություն»,-ասաց նրանցից մեկը։

«Ռուբեն Վարդանյանը շատ բան է արել Հայաստանի համար։ Գա, հասնի իր ընտանիքին»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
20:13 Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին
09:07 Դրախտային են այն բաժինները, որ բաղկացած են պետից, աշխատողից, վարորդից ու հավաքարարից
22:25 Հրաչ Մուրադյանն ու կինը դստերը դպրոց են ճանապարհել. նոր կադրեր աստղային ընտանիքից