Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին:
Համաժողովի ընթացքում կայացել են IWF-ի նախագահի ընտրությունները:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Մուհամադ Ջալուդը:
Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից: