Ներքին 1 տարի առաջ - 18:03 22-05-2025

ՀՀ քննչական կոմիտեի վարչություններից մեկում քննիչի չհրկիզվող պահարանից 700 հազար դոլար են գողացել. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 22-ին, առանձնապես խոշոր չափի գումարի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում:

Գողը կամ գողերը գիշերը կոտրելով դուռը մտել են ՀՀ քննչական կոմիտեի Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքի 6-րդ հարկում գտնվող աշխաատասենյակներից մեկը, այնուհետ չհրկիզվող պահարանից հափշտակել են այնտեղ եղած մոտ 700 հազար ԱՄՆ դոլարը:

Դեպքի փաստով արդեն նախաձեռնվել է քրեական վարույթ:

Թե ինչ հանգամանքներում է այդքան խոշոր չափի գումար եղել քննիչի չհրկիզվող պահարանում, դա նույնպես պարզվում է:

Ըստ տեղեկությունների՝ այդ գումարը եղել է Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում առգրավված գումար:

Քննչական կոմիտեի Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ է նշանակել վերջերս ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Ներքին անվտանգության վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը:

Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հայտնում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է