Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 07:45 20-05-2025

ՀՀ ՔԿ նախագահը խոսում է արդարադատությունից` նստած քրեական գործով անցնող ՔՊ-ական մարզպետի կողքին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ աշխատանքային այցով Արագածոտնի մարզ է գնացել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը եւ հայտարարել, թե քրեական վարույթները պետք է նոր թափով սկսեն քննել:

Ուշագրավն այն է, որ Պողոսյանի կողքին նստած էր Արագածոտնի ՔՊ-ական մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, որի գործողությունների մասով ՀՀ քննչական կոմիտեում վարույթ կա: Մասնավորապես, 2024 թվականի Աշտարակ քաղաքում հայտնի «Նվոյին» պատկանող Wine Corner Ashtarak-ում քաշքշուկ էր տեղի ունեցել: Օգոստոսի 26-ին shamshyan.com-ը գրել էր, որ Hayat Project-ի համերգի ժամանակ, որին ներկա են եղել նաեւ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ներկա էր եղել նաեւ «օրենքով գողի» զարմիկը, որի հետ պաշտոնյան վիճաբանության մեջ էր մտել այն բանի համար, որ պատվիրել են երգ՝ «Вот такая доля воровская»-ն, ու մարզպետը ընդդիմացել է՝ ասելով. «Ես այստեղ, դու ինչ-որ գողական ե՞րգ ես պատվիրում»։

Արդյունքում, սկսվել էր ծեծկռտուք: Այս գործով նախաքննությունը կոմիտեում շարունակվում է։

Սա էլ դեռ քիչ չէ, մարզպետի խորհրդականը հայտնվեց իրավապահների տեսադաշտում թմրանյութ պահելու համար, որից հետո հեռացրին աշխատանքից։ Եվ հիմա Կոմիտեի նախագահը գնացել, մարզպետի կողքին նստել եւ արդար ու օբյեկտիվ քննությունից է խոսում, հանձնարարականներ է տալիս։

Այս լուսանկարից հետո ի՞նչ արդարության ու ՔՊ-ականներին պատժելու մասին կարող է խոսք գնալ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են

Ձեզ գուցե հետաքրքրի