Ուղիղ եթեր
Սպորտ Միտք 1 տարի առաջ - 14:07 18-05-2025

Կարծում եմ, որ թենիսը նոր կյանք կստանա Հայաստանում․ Շամիլ Տարպիշչև

ՀԹՖ նախագահ Վարդան Զաքարյանի հրավերով Հայաստան էր ժամանել Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևը, որը հետևել է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ընթացող ITF-ի կանանց վարկանիշային պրոֆեսիոնալ մրցաշարին։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան։

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում Շամիլ Տարպիշչևը խոսել է Հայաստան այցի, Հայաստանում թենիսի զարգացման, ֆեդերացիայի նորընտիր նախագահ Վարդան Զաքարյանի հետ հարաբերությունների ու աշխատանքային համագործակցության հեռանկարների մասին․
«Նախորդ անգամ Հայաստանում եղել եմ անցյալ տարի հոկտեմբերին։

Ամեն տարի 2-3 անգամ այցելում եմ Հայաստան, այդ պատճառով, կարծես հիմա տանը լինեմ։

Արդեն 2-րդ տարին է մասնակցում ենք տղամարդկանց ու կանանց մրցաշարերին։

Երիտասարդների համար սա լավ փորձառություն է։

Համաշխարհային վարկանիշային աղյուսակում հայտնվելու համար առաջին միավորները նրանք հենց նման մրցաշարերում են վաստակում։ ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում եղել եմ այստեղ, հավաքներ եմ անցկացրել։

Այն ժամանակ կորտեր չկային, միայն ֆիզիկական պատրաստավածությունն էինք բարելավում, իսկ հիմա գալիս ենք նաև թենիս խաղալու։ Մեզ հաճելի միջավայր է։ Կան լավ կորտեր, լավ մարզաբազա՝ լեռներում։ Սա կարևոր է մարզիկների վերականգնման համար։ Բոլորս գոհ ենք։ Ես նախորդ երկու տարիներին հանդիպել են Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ, որի ընթացքում 13 Օլիմպիական չեմպիոն էր ներկա։ Այստեղ եմ բերել տարբեր մարզաձևերի Օլիմպիական չեմպիոնների։ Սա ապացույցն է այն բանի, որ կարելի է Ծաղկաձորը դարձնել մարզական հզոր կենտրոն, ինչպիսին ԽՍՀՄ-ի ժամանակ էր։

Ավանդույթները մեծ են, կլիման յուրահատուկ, 1895 մետր ծովի մակարդակից բարձրությունը ցանկացած սպորտաձևի համար, մարզիկների ֆունկցիոնալ վիճակը բարելավելու համար՝ իդեալական է։ Ավելի լավ տեղ դժվար կլինի գտնելը։

Մենք որպես թենիսիստներ, վերջին տարիներին այստեղ ենք մարզվել ու պատահական չէ, որ անցած տարի հաղթել ենք բազմաթիվ միջազգային մրցաշարերում և հաղթանակների քանակով սահմանել ենք նոր ռեկորդ։

Խոսելով Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Վարդան Զաքարյանի հետ հարաբերությունների ու երկու երկրների ֆեդերացիաների համագործակցության մասին, Տարպիշևիչն ասաց․
«Թենիսը Հայաստանում ունի մեծ ավանդույթներ։

Այն դպրոցը, որը կար, ցավոք այն մեծ հաշվով այլևս չկա, բայց ավանդույթները մնում են ու կարծում եմ, որ Հայաստանում թենիսի վերածննդի ժամանակն է։

Տեսնելով նախորդ սերունդներին, մտածում եմ, որ կարելի է արագ տեմպերով ապահովել թենիսի «վերածնունդը»։

Ես երկար տարիներ ճանաչում են Վարդան Զաքարյանին ու իր ընտանիքին։ Ես լավ գիտեմ իր հայրիկին, որը 10 տարի եղել է սպորտի նախարարի պաշտոնում։

Ավանդույթներն ու հիշողությունները շատ-շատ լավն են։ Կարծում եմ, որ Հայաստանի համար շատ լավ է, որ Վարդան Զաքարյանը դարձել է թենիսի ֆեդերացիայի նախագահ։ Այն, ինչի մասին ասում էի։

Կարծում եմ, որ թենիսը նոր կյանք կստանա Հայաստանում ու նա կկարողանա անել այդ ամենն ու ստեղծել այնպիսի համակարգ, որն ապագայում կտա իր պտուղները։ Ինչ վերաբերվում է համագործակցությանը, մենք քննարկել ենք այն բոլոր խնդիրները, որոնք առկա են։

Ունենք «ճանապարհային քարտեզ», որով պետք է շարժվել ու շարունակել հայկական թենիսի ավանդույթները։

Այս պարագայում ես Վարդան Զաքարյանի կողքին եմ։

Շամիլ Տարպիշչևի խոսքով միայն Ծաղկաձորում մարզվել և փորձել կերտել պատմություն՝ շատ բարդ է․

«Ցավալի է, որ Հայաստանում կորտերը դարձել են սեփականություն, իսկ թենիսի զարգացման համար, անհրաժեշտ է, որ տարբեր քաղաքներում լինեն կորտեր ու այդ ժամանակ հնարավոր կլինի ստեղծել ակադեմիաներ, ակումբներ։

Մենք կարող ենք մեր օրինակը ցույց տալ։

Պայմաններ ստեղծելը կախված է նաև երկրի ղեկավարներից։

Ամբողջ աշխարհում թենիսը համարվում է էլիտար սպորտաձև, այն «դիվանագիտական» սպորտ է։ Թենիս խաղում են աշխարհի 200-ից ավելի երկրում։

Թենիսը նաև ընտանեկան հանգստի միջոց է և պատահական չէ, որ ԽՍՀՄ-ի հարավային շրջաններում թենիսը դիտարկվում էր ընտանեկան հանգստի տարբերակ։

Մարդիկ այցելում էին հանգստյան տներ, իրենց երեխաներին թողնում էին այնտեղ, խաղում էին թենիս, հանգստանում էին ու երեկոյան վերցնում երեխային։

Այս ձևն ամբողջ աշխարհում է տարածված։

Հաջողություն եմ մաղթում ու երջանիկ կլինեմ, որ Հայաստանը մեծ հաջողություններ ունենա թենիսում»,- ասաց Տարպիշչևը։

Ամենից շատ դիտված

22:32 Սոֆի Դևոյանը ցույց է տվել, թե ինչպես են տոնել Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ ծննդյան օրը
22:59 Թող ազատեն քաղաքապետին, որ նա Գյումրին կսկսի շենացնել. Ավետիս Առաքելյանի արձագանքը` Փաշինյանին
13:27 Գագիկ Ծառուկյանը կխնդրի, ստոյկա կտա, որ իրեն գործարք առաջարկեմ. ծնկաչոք ընդառաջ կգար էդ գործարքին. Փաշինյան
09:32 Ռուս զինվորականները Նռնաձորի ճանապարհին կանգնեցնում են ՀՀ քաղաքացիների մեքենան՝ արգելափակելով նրանց մուտքը՝ Նռնաձոր. Ժիրայր Ոսկանյան
19:28 Հունիսի 2-ին մահացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել. ԶԼՄ
22:52 Ադրբեջանը հայտարարել է իր վերահսկողության տակ գտնվող Սոթքի հանքավայրի հատվածում մեկ միլիոն ունցիա պաշարների մասին
20:48 Ռուբեն Վարդանյանի կինը շնորհակալություն է հայտնել աջակցության համար
23:32 Արթուր Օսիպյանն ազատ արձակվելուց հետո հայտարարել է Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայցի մասին
09:00 Ո՞ւմ ատամն են սարքել պետության հաշվին․ Փաշինյանի աշխատակազմը սև ցուցակում հայտնված ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքել
10:29 Ընտրությունների այլ նախնական արդյունքներ․ մենք տոտալ խաբում ենք, անազնիվ ենք, ու տոտալ չենք վստահում իրար ու որևէ մեկին․ Վահե Հովհաննիսյան