Արցախականչ 1 տարի առաջ - 21:30 17-05-2025

Արցախականչ․ Նշաձողի իջեցումը կոնսոլիդացիա չբերեց

«Արցախականչ» հաղորդաշարի հյուրն Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն է։

Շոշափված հարցերը վերաբերվում էին արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրներին, հայրենիք վերադարձին, դրա միջազգային ընկալմանն ու անհրաժեշտ հիմքերի առկայությանը, ռազմագերիների և պատանդների վերադարձին ու պատմամշակութային ժառանգությանը։

Գեղամ Ստեփանյանն իր խորին մտահոգությունը հայտնեց արցախցիների ծանրագույն սոցիալական վիճակի կապակցությամբ։ Նա նշեց նաև արցախատյացության անհանդուրժելի դրսևորումների մասին, որն արդեն չարիք է դառնում և անհրաժեշտ է պայքարել նրա դեմ․ դրա համար անհրաժեշտ գործիքակազմերը, ըստ Գեղամ Ստեփանյանի, հանրային պարսավանքը, իրավական հետևանքներն ու հանրային ազդեցություն ունեցող՝ հասարակության մեջ ազդեցություն ունեցող անձանց միջամտությունն են։

Խոսելով արցախցիների կողմից նոր նախագահ ընտրելու մտադրության մասին՝ նա ընդգծեց, որ դա պետք է դիտարկել Արցախի պետական ինստիտուտների պահպանության անհրաժեշտությամբ, ինչն Արցախի նկատմամբ պահանջատիրության արտահայտությունն է։ Ակնկալվող աշխարհաքաղաքական մեծ իրադարձությունների հանրագումարում հայրենքիք վերադարձը միանգամայն հնարավոր է, պարզապես պետք է դրան պատրաստ լինել, Արցախի Հանրապետության ԱԺ նախկին փոխնախագահ Վահրամ Բալայանին մեջ բերեց Գեղամ Ստեփանյանը։

«ՀՀ իշխանությունները պնդում էին նշաձողի իջեցման անհրաժեշտության մասին (ինչին մենք դիմադրում էինք)՝ հիմնավորելով, որ դա կոնսոլիդացիա կբերի, ինչն, իրականում, չեղավ»,- նշեց Գեղամ Ստեփանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում