Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել ուժեղացնել Ռուսաստանի վրա ճնշումը՝ Մոսկվայի և Կիևի միջև հրադադար կնքելու համար:
Այս մասին հաղորդում է Le Figaro թերթը։
«Եթե եվրոպացիներն ու ամերիկացիները չմեծացնեն ճնշումը (Ուկրաինայի հետ հրադադարի հասնելու), ապա արդյունք չի լինի»,- ասել է Մակրոնը՝ ելույթ ունենալով Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։