Արտաքին 2 տարի առաջ - 12:50 14-12-2023

ՀԱՄԱՍ-ը Հորդանան գետի Արևմտյան ափի բնակչությանը կոչ է արել ուժեղացնել դիմադրությունը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Հորդանան գետի Արևմտյան ափի բնակչությանը կոչ է արել ուժեղացնել դիմադրությունն իսրայելական բանակին բոլոր քաղաքներում ու գյուղերում։

Շարժումն Արևմտյան ափում իսրայելական բանակի գործողությունները համարել է «համապարփակ պատերազմի շարունակություն՝ հուսահատորեն փորձելով հանգցնել Պաղեստինի ժողովրդի դիմադրության բոցը»։

Իսրայելական բանակը, ի լրումն Գազայի հատվածում լայնածավալ գործողությունների, պարբերաբար ծանր զինտեխնիկայի կիրառմամբ գործողություններ և գրոհներ է իրականացնում նաև Հորդանան գետի Արևմտյան ափի քաղաքներում, այդ թվում՝ Բեթղեհեմում, Ջենինում, Նաբլուսում, Հեբրոնում: Ջենին քաղաքի և նրա ճամբարի վրա վերջին հարձակման հետևանքով զոհվել էր 7 քաղաքացի, ավելի քան 120 մարդ ձերբակալվել էր։

Գազայի հատվածում էլ, ըստ վերջին տվյալների, զոհերի թիվը գերազանցել է 18.500-ը, ավելի քան 50 հազար մարդ վիրավորվել է։ Սրվում է հումանիտար իրավիճակը, Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալով՝ Գազայի հատվածի փախստականների ճամբարներում տարբեր հիվանդություններով վարակման առնվազն 360 հազար դեպք է գրանցվել, հիվանդանոցների աշխատանքը կաթվածահար է։

ԶԼՄ-ները հայտնում են, որ իսրայելական ռազմական գործողության հետևանքով ժամանակավոր կացարանները գերբեռնված են, տեղահանվածների թիվը հասնում է 1,9 միլիոնի:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին