Արտաքին 3 տարի առաջ - 16:32 17-12-2022

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորը կոչ է արել ուժեղացնել Ադրբեջանի նկատմամբ գործադրվող ճնշումները

Գերմանիայի Բունդեսթագի Ազատ դեմոկրատների կուսակցության պատգամավոր, Գերմանա-հայկական ֆորումի նախագահ Թիլ Մանսմանը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակումը։

Այս մասին Մանսմանը գրել է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

Բունդեսթագի պատգամավորն ընդգծել է, որ բնապահպան ակտիվիստներին մարդու իրավունքները ոտնահարելու համար որպես պատրվակ օգտագործելը պարզապես ցինիզմ է։

«Ձմռան կեսին հազարավոր մարդկանց էներգիայի և սննդի մատակարարումը դադարեցնելը նշանակում է գազը և սնունդը օգտագործել որպես զենք»,- ասել է պատգամավորը։

Մանսմանը միևնույն ժամանակ Գերմանիայի և ԵՄ ղեկվարությանը կոչ է արել մեծացնել Ադրբեջանի նկատմամբ գործադրվող ճնշումները։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին

Ձեզ գուցե հետաքրքրի