Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 15-05-2025

ՔՊ-ականները վիրավորվեն, թե չէ, մեկ ա՝ թուրք են․ հարցում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն ԱԺ-ում անդրադարձել է իրենց հասցեին «թուրք» բառը որպես վիրավորանք օգտագործողներին՝ «Ով մեզ՝ ինձ, իմ թիմակիցներին կամ որևէ այլ մարդու կասի «թուրք»՝ որպես հայհոյանք, դրա մերն էլ, հերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ նախկինում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը չի բվիրավորվում, երբ իրեն անվանում են «թուրք»։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչու՞ են Արսեն Թորոսյանը ու մյուս ՔՊ-ականները սկսել վիրավորվել «թուրք» բառից»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ գուցե ինչ-որ բան է փոխվել։

«Սաղ էլ թուրք են»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Անցորդներից մեկն էլ ասաց, որ նման բան չպետք է լիներ ԱԺ-ում։

«Նորմալ չէ, որ ԱԺ-ում իրար թուրք են ասում։ ԴԱ աթոռակռիվ ա, մեր համար ոչինչ չեն անում»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ պետք է թուրք բառը հանել բառապաշարից։

«Թուրք բառը առհասարակ պետք է հանել բառապաշարից,, դա ինչ ա, ինչ պահվածք ա»,- ասաց նա։

«Չեմ կարող ասել»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին