Ուղիղ եթեր
Ավելին 1 տարի առաջ - 18:04 15-05-2025

Անկարայում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել

Անկարայում տեղական ժամանակով ժամը 15:46-ին 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել։ Ըստ ԱՊԱ-ի, այս մասին տեղեկատվությունը տարածել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քոնյա նահանգի Կուղլու շրջանում։

Ցնցումները զգացվել են 18,73 կմ խորության վրա։