Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:55 15-05-2025

Քաղաքացին 45 հազար դրամ վճարելով կկարողանա վարորդական իրավունք ստանալու արտահերթ քննություն հանձնել

ՀՀ ՆԳՆ-ն առաջարկում է սահմանել վարորդական վկայականների ստացման քննության նոր մեխանիզմ։ Առաջարկվում է տեսական կամ գործնական քննության մասնակցության արտահերթ հնարավորություն։ «Ըստ այդմ, առաջարկում ենք 1-ին անգամ բացասական ստանալու դեպքում հաջորդ օրը քննությանը մասնակցելու համար սահմանել հավելյալ վճարով քննություն հանձնելու հնարավորություն: Այն կկազմի 45 հազար դրամ: Առաջին անգամ բացասական ստանալու դեպքում, եթե անձը ոչ թե հաջորդ օրը ցանկություն ունի կրկին քննություն հանձնելու, ապա այս դեպքում անձը կրկին՝ էքստրավճարի տրամաբանության մեջ, ևս 30 հազար դրամ վճարելու պայմանով, կարող է ավելի սեղմ ժամկետում հանձնել քննությունը»,- հայտնեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նախագծով առաջարկված փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2025 թվականի սեպտեմբերի 1-ից, եթե Ազգային ժողովը հաստատի։


Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն