Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:48 15-05-2025

 Պուտինը առանց ինձ չի գնա Ստամբուլ. Թրամփ

Դոնալդ Թրամփը, որը ներկայումս շրջագայություն է կատարում Պարսից ծոցի երկրներում, հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը կցանկանար իրեն տեսնել Թուրքիայում հանդիպման ժամանակ, և դա լիովին հնարավոր է։ ԱՄՆ նախագահը նշել է, որ հինգշաբթի օրը զբաղված է ԱՄԷ կատարելիք այցի պատճառով, բայց ընդգծել է. «Դա չի նշանակում, որ ես չեմ գնա։ Վերջիվերջո խոսքը կյանքեր փրկելու մասին է»։

Բանակցություններին Պուտինի հնարավոր մասնակցության վերաբերյալ Թրամփն ասել է. «Ես չգիտեմ՝ նա կգա՞, եթե ես չլինեմ։ Դա դեռ պետք է պարզենք»։ Միևնույն ժամանակ, նախագահն ասել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, միևնույն է, կլինի Թուրքիայում՝ հավելելով, որ դա «շատ արդյունավետ է»։ Սակայն Թրամփի` Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը ավելի վաղ նշել էր, որ Ռուբիոն Ստամբուլ կժամանի միայն մայիսի 16-ին՝ արդեն Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների ենթադրյալ հանդիպումից հետո։

Ամենից շատ դիտված

23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
20:40 Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
20:24 Օկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել