Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 09:45 14-05-2025

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ» նախագահը

89 տարեկանում մահացել է Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան։ Նա համեստ ապրելակերպի պատճառով համարվում էր «աշխարհի ամենաաղքատ նախագահը»։

«Մենք շատ կկարոտենք քեզ։ Շնորհակալություն մեր ժողովրդի հանդեպ քո մեծ սիրո և այն ամեն ինչի համար, ինչ մեզ տվել ես»,- X-ում գրել է Ուրուգվայի նախագահ Յամանդու Օրսին։