Վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից. Ժողովուրդ
copy image url

Վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից. Ժողովուրդ

Մամուլ 1 ամիս առաջ - 07:35 13-05-2025
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարությունը օրենքի նախագիծ է դրել հանրային քննարկման` իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում (e-draft.am)։ Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում։ Համաձայն այս նախագծի՝ նախարարությունն առաջարկում է համացանցից ջնջել վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները:

Նախագիծը մեծ քննադատության է արժանացել լրագրողական համայնքի կողմից։
Նախ, նախագծով փոխվելու են նախկինում հաճախ օգտագործվող բառերը եւ ավելացել է «հեռացման իրավունքները» տերմինը.

Հոդված 1. «Զանգվածային լրատվության մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-14-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում «հերքման եւ պատասխանի իրավունքի» բառերը փոխարինել «հերքման, պատասխանի, հեռացման իրավունքների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 8. Հերքման, պատասխանի, հեռացման իրավունքները».

2) 1-ին մասում «տեղեկատվության մեջ» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ առցանց հարթակում (համացանցում) կատարված հրապարակումներում), առցանց հարթակում (համացանցում) հրապարակված լինելու դեպքում՝ նաեւ պահանջել հեռացնելու դրանք» բառերով, իսկ «վերջինս» բառը փոխարինել «լրատվական գործունեություն իրականացնողը» բառերով:

Այսինքն՝ այսուհետ լրատվամիջոցներին ներկայացվելու է լրագրողական նյութերը հեռացնելու պահանջ, որը նախագծի հաստատումից հետո կստանա օրենքի ուժ։

Ավելին՝ նախագիծը սահմանում է, որ «Հերքման եւ հեռացման պահանջները չեն կարող ներկայացվել միաժամանակ։ Հերքման պահանջը կատարելու դեպքում հեռացման պահանջը ենթակա է մերժման, իսկ հեռացման պահանջը կատարելու դեպքում հերքման պահանջը ենթակա է մերժման»։ Թեեւ հրապարակման հեռացումից հետո անիմաստ է դառնում հերքման պահանջը:

Եթե հիմա լրատվամիջոցները զրպարտության ու վիրավորանքի համար դատարանի վճռով տուգանվում են ու հերքում տպագրում, ապա նոր նախագծով առաջարկվում է համացանցից հեռացնել ընդհուպ ամբողջ լրագրողական աշխատանքը։

«Եթե լրատվական գործունեություն իրականացնողը հրաժարվում է տարածել հերքումը կամ պատասխանը, կամ հեռացնել հրապարակումը, կամ խախտում է հերքումը կամ պատասխանը տարածելու կամ հրապարակումը մասամբ կամ ամբողջությամբ հեռացնելու` սույն օրենքով սահմանված կարգն ու ժամկետը, ապա անձը, որի իրավունքները խախտվում են, իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան` հերքումը տարածելու կամ իր պատասխանը հրապարակելու, կամ հրապարակումը հեռացնելու հայցով»,- ասվում է նախագծում։

Այս նախագիծը թեեւ մատուցվում է որպես Սահմանադրական դատարանի որոշման պահանջ՝ մարդու, ընտանեկան իրավունքների պաշտպանության տեսանկյունից, հետնաբեմում մեկ նպատակ է՝ սահմանափակել խոսքի ազատությունը լրատվամիջոցներում: Իսկ համացանցային անպատժելիությունը ավելի կլկտիանա»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

22:00 2 բնակարան, մեքենա, 57.875 դոլար ավանդ, 27.4 մլն եկամուտ. Գևորգ Պապոյանի և կնոջ ունեցվածքը
16:40 Տաշիրի համայնքապետարանի աշխատակիցներին ստիպողաբար երթի չեն տանում. ՔՊ-ի խոսափողը ստում է
12:15 Զորակոչիկների ազատման և անօրինական միգրացիայի գործն ուղարկվեց դատարան
18:16 Մարդ պտի հոգով չար լինի, որ չգնահատի վարչապետի էրածը. գյումրեցիները` Փաշինյանի մասին
12:09 Արգելում եմ մոտենալ իմ փաստաբաններին և հարց տալ․ Վարդան Ղուկասյանի ձայնային ուղերձը՝ կալանավայրից
16:50 Երկու քարի արանքում. եկեղեցուն զոռով ներքաշում են քաղաքականություն
14:58 Շիրակի մարզի պետական աշխատողները աշխատանքային ժամին մասնակցում են «Կրթվելը ներաձև է» շարժմանը
14:40 Կրթելու են նաև ԵՊՀ-ում. Աննա Հակոբյանը ռեկտորի հետ հուշագիր է ստորագրել
20:14 Միքայել և Բագրատ Սրբազանները մեկօրյա հացադուլ կհայտարարեն
14:15  Կինը վարակվել է մոծակի խայթոցից. աչքից վիրահատությամբ հեռացվել են կենդանի որդեր