Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:04 12-05-2025

Երթևեկության հերթական չարեփոխումը. Մաշտոցի պողոտան խցանված է

Երևանի քաղաքապետարանը Երևանի որոշ հատվածներում սահմանել է երթևեկության կարգավորման նոր կանոններ, որոնք ուժի մեջ են մտել մայիսի 1-ից՝ քաղաքի կենտրոնական հատվածներում։

Ըստ Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության՝ Մաշտոցի պողոտա-Պուշկին փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ նախկին թույլատրված «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն՝ կթույլատրվի «միայն ուղիղ» ուղղությամբ:

Փոփոխությունն իրականացվել է Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց և Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկներում:

Oragir.News-ն այսօր բողոքներ է ստացել վարորդներից՝ փոփոխությունների արդյունքում ստեղծվող անհարմարությունների մասին։

Արձագանքելով այս բողոքներին՝ Oragir.News-ը նկարահանում է իրականացրել նշված խաչմերուկներում։ Պարզվեց, որ իսկապես՝ տվյալ հատվածներում հաճախակի ստեղծվում են խցանումներ և անհարմարություններ վարորդների համար։

Եվ չնայած նման փոփոխությունների նպատակը, ըստ քաղաքապետարանի, երթևեկության հոսքն ավելի կազմակերպված դարձնելն է, սակայն փաստացի՝ ավելի է վատթարացել իրավիճակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:26 Իրանում մահապատժի է ենթարկվել 23-ամյա կինը, ով ինքնապաշտպանվել է սեռական ոտնձգությունից
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
18:49 Իմ սեր. երգիչ Անդրեից բաժանվելուց հետո Անի Օհանյանը դստեր հետ նոր կադրեր է հրապարակել
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
20:13 Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին