ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truht Social սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Չինաստանի հետ բանակցություններում գրանցած առաջընթացի մասին:
«Շատ լավ հանդիպում՝ այսօր Շվեյցարիայում Չինաստանի հետ: Շատ բան քննարկվեց, շատ բան համաձայնեցվեց: Լիարժեք վերագործարկում՝ բարեկամական և կառուցողական ձևով»,- նշել է Թրամփը:
Նա ասել է նաև, որ բանակցություններում «գերազանց առաջընթաց» է գրանցվել: