Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 10:17 11-05-2025

Իմպիչմենտը այլևս քաղաքական օրակարգ է. դա է նիկոլին հեռացնելու միակ գործիքը

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամփոփելով Արթուն ենք շարժման 10 օրը.

Իմպիչմենտը այլևս քաղաքական օրակարգ է: Ցավոք որոշ քաղաքական գործիչներ այս ճշմարտությունը ի վնաս իրենց դեռ չեն ընկալում: Որքան շուտ ընկալեն այնքան քիչ վնասով կմիանան պրոցեսին:

Հանրությունը տեղեկացված է, որ նիկոլին հեռացնելու միակ գործիքը իմպիչմենտն է:

Հանրությունը տեղեկացված է, որ հետայսու իմպիչմենտից բացի ցանկացած այլ գործընթաց իմիտացիա է և նիկոլին հեռացնելու նպատակ չունի:

Հանրությունը տեսավ (ու զարմացավ), որ իմպիչմենտին այս պահին դիմադրում են ավելի շատ ընդդիմադիր, քան իշխանական պատգամավորները:

Ընդդիմությունը այս պահի դրությամբ չի առաջադրել թեկնածու և հետևաբար դեռ չի նախաձեռնել նիկոլի անվստահության գործընթաց:

Ինչ տեղի կունենա մոտակա օրերին. կա հնարավոր զարգացումների 3 տարբերակ՝ լավ, միջին, ճգնաժամային
Լավ տարբերակ՝ ընդդիմադիր պատգամավորները միմյանց հետ համաձայնության են գալիս և առաջադրում են իրենց թեկնածուին ու սկսում են անվստահության գործընթաց:

Միջին տարբերակ՝ ընդդիմադիր պատգամավորների մի մասը նախաձեռնում է անվստահության գործընթաց, մյուս ընդդիմադիրները ստիպված միանում են գործընթացին:

Ճգնաժամային տարբերակ՝ ընդդիմադիր պատգամավորները համաձայնության չեն գալիս և ինքնուրույն չեն սկսում անվստահության գործընթացը: Հանրությունը ինքն է գեներացնում թեկնածուին և ստիպում է ընդդիմությանը ստորագրել այդ թեկնածուի անվան տակ սկսելով իմպիչմենտը:

Հ.Գ. Վերջին տարբերակի աշխատանքային անվանումը իմ համակարգչի մեջ «հո ձեր ձեռը քաքը չենք ընկել…»։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
21:41 Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
21:56 Ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է