Արտաքին Մամուլ 1 տարի առաջ - 14:00 10-05-2025

Նոր հրթիռային հարձակումներ Հնդկաստանում ու Պակիստանում․ DW

Հնդկաստանից և Պակիստանից հայտնում են նոր հրթիռային հարձակումների մասին։ Ինչպես փոխանցում են հնդկական ԶԼՄ-ները՝ հղում անելով ուժային կառույցներում անանուն աղբյուրներին, Պակիստանը փորձել է հարվածել Հնդկաստանին 26 կետերում՝ այդ թվում օգտագործելով «բարձր արագության հրթիռ»՝ հարձակվելու համար Պենջաբ նահանգում գտնվող օդուժի բազայի վրա։ Գրում է DW-ն։

Իսկ պակիստանյան ԶԼՄ-ները հայտնում են, որ Հնդկաստանի փորձը՝ հարձակվել Իսլամաբադի մոտ գտնվող «Նուր Խան» ավիաբազայի վրա, տապալվել է, թեև ականատեսները հայտնել են պայթյունների մասին։ Երկրի պաշտպանության նախարարը ARY հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ երկրի Բարձրագույն միջուկային մարմնի նիստ «դեռևս չի նախատեսվում»։

Մի քանի ժամ առաջ Պակիստանը հայտարարել էր Հնդկաստանի դեմ «Բունյան-ում-Մարսուս» անվամբ ռազմական գործողության մեկնարկի մասին։ Այնուհետ բանակը տեղեկացրել էր հարվածների մասին՝ ուղղված Հնդկաստանի հրթիռների պահեստին և օդուժի բազային։ Ըստ պակիստանյան կողմի՝ մինչ այդ հնդիկները հարվածել էին պակիստանյան ռազմական օբյեկտներին։ Քաթարի «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը գիշերը հաղորդել է, որ հարվածի արդյունքում վնասվել են Հնդկաստանի Ուդհամպուր քաղաքի (Ջամմու և Քաշմիր) օդուժի բազան և Պաթհանկոտի օդանավակայանը (Պենջաբ նահանգ)։

Պակիստանի ուժային կառույցներում աղբյուրները նաև հայտնել են, որ հարված է հասցվել Բեաս քաղաքի (Պենջաբ) զինամթերքի պահեստին։

Իսկ հնդկական ANI լրատվական գործակալությունը հայտնել է Ուդհամպուրում տեղի ունեցած պայթյունի մասին և հրապարակել է տեսանյութ՝ ցույց տալով ծուխ, որն, ըստ հաղորդագրության, բարձրանում է այդ տարածքից։

Ավելի վաղ Պակիստանի օդանավակայանների վարչությունը հայտարարել էր, որ երկրի օդային տարածքը փակ է բոլոր տեսակի թռիչքների համար՝ մինչև տեղական ժամանակով մայիսի 10-ի ժամը 12։00։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կոչ է արել երկու երկրներին վերականգնել ուղիղ կապի համակարգերը՝ «խնդիրների սխալ գնահատումից խուսափելու» համար, հայտնել է Պետդեպի մամլո խոսնակ Թեմի Բրյուսը։

Ամենից շատ դիտված

17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
07:05 Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են․ «Ժողովուրդ»

Ձեզ գուցե հետաքրքրի