Արտաքին Մամուլ 1 տարի առաջ - 13:29 10-05-2025

Պորտ Սուդանում ջուրը  դեֆիցիտ է. BBC

Երկար ժամանակ Սուդանի ավերիչ քաղաքացիական պատերազմից փախչողների համար համարվելով համեմատաբար անվտանգ վայր՝ այժմ Պորտ Սուդանը փորձում է վերականգնվել մի քանի օր շարունակվող ռմբակոծություններից հետո։ Գրում է BBC-ն։

Վեց օր շարունակվող դրոնային հարձակումներից հետո դեռևս ծուխ է բարձրանում երեք վառելիքամբարներից, որոնք դարձել են հարվածի թիրախ։ Փրկարարական խմբերը գտնվում են ավերված տարածքներում, սակայն չեն կարողանում հանգցնել կրակը։

Պատերազմը, որն սկսվել է RSF-ի և բանակի ղեկավարների միջև պայքարի արդյունքում ավելի քան երկու տարի առաջ, դարձել է համաշխարհային ամենածանր հումանիտար ճգնաժամերից մեկը՝ ստիպելով ավելի քան 12 միլիոն մարդու լքել իրենց տները։

Ջուրը դարձել է խիստ դեֆիցիտ։ Վառելիքամբարների պայթյունները քաղաքը թողել են առանց դիզելային վառելիքի, որը օգտագործվում էր ջրի պոմպերը գործարկելու և հողաջրերը դուրս բերելու համար։

Ամենից շատ դիտված

17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
07:05 Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են․ «Ժողովուրդ»