Արտաքին Մամուլ 1 տարի առաջ - 10:31 10-05-2025

Մերցը, Մակրոնը, Ստարմերն ու Տուսկը ճանապարհին են. գնում են Կիև. DW

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը արդեն ուղևորվում են Կիև։ Գնացքի ժամանումը Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնական երկաթուղային կայարան սպասվում է առաջիկա ժամերին։ Գրում է DW-ն։

«Ճանապարհին ենք դեպի Կիև։ Ուկրաինան կարող է հենվել մեզ վրա»,- գրել է Մերցը մի քանի ժամ առաջ՝ «Х» սոցիալական ցանցում։ Նա նաև հաստատել է, որ այս չորս երկրները աջակցում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 30-օրյա հրադադարի նախաձեռնությանը և խոստացել են շարունակել աջակցությունը Ուկրաինային, մինչև Ռուսաստանը կհամաձայնի երկարաժամկետ հրադադարի:

Մայիսի 10-ին Կիևում նախատեսված են «ցանկացողների կոալիցիայի» հանդիպումներ։ Այդ մասին նախօրեին հայտարարել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ուղղված «Միացյալ արտահերթ ուժերի» (Joint Expeditionary Force, JEF) անդամ երկրների առաջնորդներին։ «Ցանկացողների կոալիցիայի» կազմում են, մասնավորապես, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։ Ընդհանուր առմամբ, այս խումբը ներառում է մոտ 30 պետություն։

Ամենից շատ դիտված

17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
07:05 Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են․ «Ժողովուրդ»