Քրիստոնեական արժեքների ոչնչացումն ու պղծումը դատապարտելու փոխարեն՝ Սուրբ Օլգայի շքանշան
copy image url

Քրիստոնեական արժեքների ոչնչացումն ու պղծումը դատապարտելու փոխարեն՝ Սուրբ Օլգայի շքանշան

Ներքին 1 ամիս առաջ - 19:53 08-05-2025
Monument Watch. 2025 թվականի մայիսի 3-ին Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը գործնական այցով ժամանել է Ադրբեջան։ Բաքվում նա հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և առաջին փոխնախագահ, երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի հետ։ Հանդիպումից հետո պատրիարքը Մեհրիբան Ալիևային պարգևատրել է Ռուս Ուղղափառ եկեղեցու «Սուրբ հավասարառաքյալ Օլգայի»՝ առաջին աստիճանի շքանշանով։ Շքանշանը շնորհվել է պատրիարք Կիրիլի հատուկ որոշմամբ՝ Մեհրիբան Ալիևայի՝ հասարակության ավանդական արժեքների պահպանման, ինչպես նաև կրոնամշակութային երկխոսության խթանման գործում ունեցած ավանդի համար (https://www.youtube.com/watch?v=zMRaLvSjQ58)։

Հանդիպման ընթացքում պատրիարք Կիրիլն ու նախագահ Ալիևը հաստատել են, որ Ադրբեջանում կա «բազմամշակութայնության նկատմամբ խորը հարգանք», ինչպես նաև անդրադարձել են այն «բարենպաստ» մթնոլորտին, որտեղ, ըստ նրանց, տարբեր կրոնական համայնքներ ապրում են խաղաղ համակեցությամբ։ Զրույցի ընթացքում ընդգծվել է ուղղափառ համայնքի կարևոր դերը Ադրբեջանում, այն ներկայացվել է որպես երկրի մշակութային քաղաքականության բաղկացուցիչ, ինչպես նաև պետական բարձր մակարդակում կրոնական հանդուրժողականության դրսևորում։

Հարկ է նշել, որ Մեհրիբան Ալիևայի դեռևս 2004 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան է նշանակվել «մշակույթի, հատկապես ազգային ու բանավոր ժողովրդական ավանդույթների պահպանման և զարգացման գործում ունեցած ավանդի» համար։ Եւ սա այն պայմաններում, երբ հենց Ադրբեջանը ամենաշատն է խախտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիաներն ու սկզբունքները։ Ավելին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված բախումների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի՝ 2021 թ. դեկտեմբերի 2-3-ը Փարիզում տեղի ունեցած անդամ պետությունների 16-րդ հանդիպման ժամանակ Ադրբեջանը 4 տարով ընտրվել է հիշյալ կոմիտեի անդամ https://en.unesco.org/16th-Meeting-of-the-Committee-for-Protection-of-Cultural-Property-in-the-Event-of-Armed-Conflict-Working-Documents։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրաստիճան ղեկավարները Ադրբեջանի համար գործընկեր և համագործակից են. 2009 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոիչիրո Մացուուրան աշխատանքային ծառայությունն ավարտելուց հետո միացավ Ադրբեջանի կողմից պետականորեն ​​կառավարվող Բաքվի միջազգային բազմամշակութային կենտրոնին որպես հոգաբարձուների խորհրդի անդամ։ Հետագայում նա Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի հետ բացեց միջոցառում, որը կազմակերպվել էր ադրբեջանցի նշանավոր գրող և գիտնական Միր Ջալալ Փաշաևի ծննդյան 100-ամյակի առթիվ https://en.unesco.org/mediabank/21275/:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաջորդ տնօրեն Իրինա Բոկովան 2017 թվականին սիրով մասնակցեց և ելույթ ունեցավ Բաքվում կայացած շուրջ 120 երկրներից 800 մասնակից ընդգրկող Միջմշակութային երկխոսության 4-րդ համաշխարհային ֆորումին https://en.unesco.org/news/baku-forum-intercultural-dialogue-calls-enhanced-cooperation:

Ավելին, անտեսելով Ջուղայի ոչնչացումն ու հայկական մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի բազմաթիվ դեպքերը, նա խոսեց մշակութային արժեքների պաշտպանության կարևորության մասին՝ կանգ առնելով միայն Հոլոքոստի վտանգների վրա, չակնարկելով անգամ բացահայտ վանդալիզմի իրողության մասին։
Եվ այսօր էլ միջազգային այս քաղաքականությունը շարունակվում է և դատապարտման ու կանխարգելման փոխարեն միջազգային հանրույթը «խրախուսում է» Ադրբեջանի այս վարքագիծը։

Մեր արձագանքը

Այսօր բռնի տեղահանված արցախահայերն ունեն իրենց մշակույթի իրավունքի պաշտպանության կարիք, որը ներառում է նաև իրենց ժառանգության տարածքներ մուտքի, դրանց հետ հաղորդակցվելու և ճշմարիտ գիտելիքով, իսկության ասպեկտներով սրբավայրերը պահպանելու իրավունք։

Միջազգային այսպիսի քաղաքականությունը հակասում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի դրույթներին, մասնավորապես՝ դրա 18-րդ հոդվածին, որտեղ հստակ նշվում է, որ յուրաքանչյուր մարդ ունի մտքի, խղճի ու դավանանքի ազատության իրավունք, ինչպես նաև՝ իր կրոնական համոզմունքները դավանելու և գործադրելու իրավունք։

Ամենից շատ դիտված

08:45 Ի՞նչ անել, երբ տեղեկություն տարածվի, որ մեզ ճառագայթային ամպ է մոտենում
18:22 Իրանից ճառագայթման վտանգ կա, բայց մեր ժողովուրդն անտեղյակ է
15:35 Սամվել Կարապետյանը ՔԿՀ-ից նամակով դիմել է դատավոր Արմեն Դանիելյանին
13:54 Հորեղբայրը խեղդամահ է արել 16-ամյա զարմուհուն՝ «մուրացկան» անվանելու պատճառով
20:24 «Մենք հպարտանում ենք ձեզնով պարոն վարչապետ». ադրբեջանցու հայերեն մեկնաբանությունը՝ Փաշինյանի գրառման տակ
20:04 ՀՀ-ն պետք է հրաժարվի ռևիզիոնիստական հռետորաբանությունից և ընդունի իր պատմական պատասխանատվությունը. Բաքվի պատասխանը՝ ԱԳՆ-ին
15:00 Վարձով են տրվում նախագահական նստավայրը, ՆԳՆ, ԱԱԾ և այլ շենքերը
19:25 Հեռու մեզնից․ որդիս Աննա Հակոբյանի հետ չի նախաճաշել․ Հակոբ Ավետիքյան
11:32 ՌԴ–ում ձերբակալել են Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը գողացված ադամանդներ մատակարարած հանցախմբին
18:55 Ավտովթար-վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ 37-ամյա վարորդը բախվել է կայանված տրակտորին և վրաերթի ենթարկել վարորդին

Ձեզ գուցե հետաքրքրի