Ներքին 2 տարի առաջ - 17:30 23-02-2024

Փաշինյանի խնդիրը հայկական պետականության ոչնչացումն է

Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական հեռուստաալիքի եթերում արել է աղմկահարույց և իր երկրի համար չափազանց վտանգավոր հակառուսական հայտարարությունների հերթական խմբաքանակը։

Դրանից հետո, բնականաբար, ակտիվացել են ադրբեջանական կառույցները․ ՊՆ հայտնել է, թե իբր հայկական զինուժը գնդակոծել է Քելբաջարի շրջանի դիրքերը, իսկ ԱԳՆ-ն տարածել է հայտարարություն, որով մեղադրել է Հայաստանի վարչապետին՝ «խաղաղության գործընթացի» տորպեդահարման մեջ։

Ի դեպ, օրվա ընթացքում տեղեկություններ են տարածվել, որ շուրջ 600 հայկական բեռնատար 2 ուղղություններով սպասում է Վերին Լարսի ճանապարհով անցնելուն։

Գուցե զուգադիպած փաստ է, գուցե՝ միտումնավոր, սակայն պետք է հաշվի առնել, որ Ռազմավիրական ճանապարհը նույնպես ռուսական պատժիչ գործիքակազմի մաս է։ Շատ լավ ներդաշնակեցված մեխանիզմ է նաև ռուս-ադրբեջանական գործակցությունը, որը հարկ եղած պահին անխափան կատարում է իր աշխատանքը։

Սա գիտեն զբաղեցրած պաշտոնի բերումով տեղյակ մարդիկ՝ Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում․․․ Եվ ուրեմն, Փաշինյանի վտանգավոր հայտարարությունները պահանջված են։

Տարբեր բևեռների համար տարբեր է Հայաստանը կործանելու նպատակը։ Մի դեպքում «հայրենիքի մնացորդը» կարող է դառնալ «Խորհրդային Միություն-2»-ի մաս, մյուս դեպքում՝ հակառուսական-հակաիրանական գործողությունների պլացդարմ։ Այսպես, թե այնպես՝ տպավորություն է, որ Հայաստանի երրորդ հանրապետության գոյության ավարտին համաձայն են իրար հետ մրցակցող՝ բոլոր գլոբալ խաղացողները։

Փաշինյանի ֆենոմենը կայանում է նրանում, որ ի դեմս նրա՝ գտնվել է այնպիսի հատկություններով օժտված մեկը, որն իր երկիրը ծնկի բերելու խնդրի կատարման համար որևէ բարդույթ չունի։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
10:35 Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ԱԺ մանդատային պատկերը՝ այս պահին. ով քանի մանդատ կունենա
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են