Ներքին 1 տարի առաջ - 14:50 08-05-2025

Փաշինյանի երեկվա վարքագիծը քրօրենսգրքով ինչպե՞ս կգնահատեք. Վարդապետյանը հրաժարվեց պատասխանել

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը զերծ է մնում գնահատական տալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա պահվածքին։

«Գլխավոր դատախազը քաղաքական հայտարարություններ չի անում ու քաղաքական գնահատականներ չի տալիս»,- ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի՝ «Փաշինյանի երեկվա վարքագիծը քրօրենսգրքով ինչպե՞ս կգնահատեք» հարցին՝ ասաց Վարդապետյանը։

Աղվան Վարդանյանն էլ հիշեցրեց. «Դուք այլևս վարչապետի օգնականը չեք, Դուք ՀՀ գլխավոր դատախազն եք, ասեմ, որ համազգեստը Ձեզ շատ սազում է, Ձեզ կհորդորեի դուրս գալ նախկին կարգավիճակից, որովհետև Քրեական օրենսգրքում կան նաև հոդվածներ պարտականությունները չկատարելու կամ ոչ լիարժեք կատարելու մասին»։

Աննա Վարդապետյանը հայտարարեց՝ չի արձագանքում քաղաքական հայտարարությանը։

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
18:00 Առջևում նոյեմբերի 9-ն է. Հ1-ը կապիտուլյացիայի թեմային կանդրադառնա՞