Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:35 07-05-2025

Լուրջ էսկալացիա է սկսվել միջուկային զենք ունեցող երկու երկրների միջև 

Հնդկաստանը հարվածներ է հասցրել Պակիստանի տարածքում գտնվող ինը շրջաններին, որի արդյունքում առնվազն ութ մարդ, այդ թվում՝ մի երեխա, զոհվել է, իսկ 35-ը՝ վիրավորվել: Այդ տարածքները, ըստ Հնդկաստանի, «ահաբեկչական ենթակառուցվածքներ» են։ Սա լուրջ սրացում է միջուկային զինուժ ունեցող երկու երկրների միջև։ Պակիստանը հայտարարել է, որ այս հարվածները «պատերազմի գործողություն» են, և նշել, որ խոցել է Հնդկաստանի օդուժի հինգ կործանիչ։

«Պակիստանը արժանի պատասխան է տալիս Հնդկաստանին»,- ասված է երկրի կառավարության հայտարարության մեջ։ Հնդկաստանը մեղադրել էր Պակիստանին՝ անցած ամիս հնդկական Քաշմիրում հինդու զբոսաշրջիկների վրա հարձակվելու մեջ, որի հետևանքով 26 մարդ էր զոհվել։

«Մենք մեր խոստումը կատարում ենք՝ պատասխանատվության ենթարկել այս հարձակման կազմակերպիչներին»,- հայտարարել է Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»