Ըստ էության 1 տարի առաջ - 21:30 06-05-2025

Ըստ էության․ Իմպիչմենտ անելը նշանակում է Նիկոլին փոխարինել մեկ այլ Նիկոլով

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանին։

Նրա հետ խոսել ենք Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու առաջարկով պատգամավորներին նամակներ ուղարկելու, 2026-ի ընտրություններում ՔՊ-ի վերարտադրվելու հնարավորության, Ալեն Սիմոնյանի ասած 50+1% ձայն հավաքելու, Նոր Նորքի թաղապետարնում տեղի ունեցած ամոթալի միջադեպի, ԵՄ-ի հայտարարությունների ֆոնին Նիկոլ Փաշինյանի Մոսկվա մեկնելու և Հաղթանակի տոնի շքերթին մասնակցելու և մի շարք այլ հարցերի շուրջ։

Անդրադառնալով նախօրեին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, որ եթե այս ուրբաթ ընտրություններ լինեն ՔՊ-ն կհավաքի 50+1% ձայն, Հայրիկյանը նկատեց՝ «Դա ընդամենը պոռոտախոսություն է»,- նշեց նա։

Խոսելով «Արթուն ենք» շարժման անդամների կողմից Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու առաջարկով պատգամավորներին նամակներ հանձնելու մասին, Հայրիկյանը նշեց՝ «Այս համակարգով իմպիչմենտ անելը նշանակում է Նիկոլին փոխարինել մեկ այլ Նիկոլով»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով