Ավելին 1 տարի առաջ - 13:15 06-05-2025

Գիտնականները զգուշացնում են՝ մահացու Aspergillus սունկը արագորեն տարածվում է. The Independent 

Aspergillus սունկը, որը մինչ այժմ հիմնականում տարածված է արևադարձային շրջաններում, կլիմայի փոփոխության ազդեցությամբ սկսել է արագորեն տարածվել և 2100 թվականին կարող է 77%-ով ընդլայնվել։ Վտանգը մեծանում է հատկապես այն դեպքում, երբ երկրները շարունակում են օգտագործել բրածո վառելիքներ։ Այս մասին գրում է The Independent-ը։

Aspergillus սունկը տարածվում է սպորներով, որոնք ներթափանցում են մարդու թոքեր՝ առաջացնելով շնչառական խնդիրներ, այդ թվում՝ շնչահեղձություններ։ Այն հատկապես վտանգավոր է ասթմա, քրոնիկ հիվանդություններ կամ թույլ իմունիտետ ունեցող մարդկանց համար։ Սնկի աճին նաև նպաստում են հրդեհները, երաշտները և ուժեղ անձրևները։ Գիտնականները ահազանգում են, որ եթե համապատասխան միջոցառումներ չձեռնարկվեն, այս սնկի տարածումը կարող է լուրջ սպառնալիք դառնալ ոչ միայն Եվրոպայի, այլև մյուս տարածաշրջանների համար։

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա