Մամուլ 1 տարի առաջ - 09:02 06-05-2025

Ի՞նչ է փոխանցել Կոպիրկինը Սիմոնյանին․ Հրապարակ

«Հրապարակ» գրում է․ Ալեն Սիմոնյանը երեկ ճեպազրույցում հերթական հակառուսական հայտարարությունն է արել, թե Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ են վարում` «դրսից մեծ փողեր են ծախսվում․․․ հյուսիսային հարեւանի կողմից», որը պարբերաբար ակտիվանում է։ Մասնակիցների մեջ ոմն ռուս փորձագետներ են` հայկական ազգանուններով, որոնք փորձում են «փոխել իշխանությունը», հանրահավաքներ անել եւ այլն, քանի որ նրանց դուր չի գալիս ՀՀ ինքնիշխանությունը։ ԱԺ խոսնակն այս հայտարարություններն արել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպումից անմիջապես հետո։ Հետաքրքիր է՝ ի՞նչ է փոխանցել Կոպիրկինը Սիմոնյանին, որ նա վերջերս մեղմացրած հակառուսական հռետորաբանությունը նորից կոշտացրել է։ Հանդիպման մասին պաշտոնական աղքատիկ հաղորդագրություն է առկա․ «Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ, ինչպես նաեւ՝ միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաներ: Անդրադարձել են նաեւ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի` ՀՀ կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցերին»:

Հիշեցնենք, որ Մատվիենկոյի այցը սպասվում էր դեռ անցած տարեվերջին, սակայն անհայտ պատճառներով ձգվեց։ Վերջին տվյալներով՝ նա Հայաստան կգա հունիսին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 06․ 05․ 25 թ համարում։

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին