Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 19:55 05-05-2025

Իսրայելը Թուրքիայի հետ հակամարտության մեջ է. Իրանը հայտնվում է լուսանցքից դուրս

Իսրայելը դժգոհ է Սիրիայում իրավիճակի կարգավորումից և փորձում է այնտեղ ներքին հակամարտություն հրահրել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Oragir.News-ի հետ զրույցում այս թեմային անդրադարձավ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Թուրքագետը նշեց. «Այստեղ խնդիրն այն է, որ թե՛ Իսրայելը, թե՛ Թուրքիան փորձում են իրենց ազդեցությունը ունենալ Սիրիրայում։ Քանի որ Սիրիայում դեռ շարունակվում է քաոտիկ վիճակը, իշխանությունները դեռ լիարժեք չեն ձևավորվել, տարբեր զինված կազմակերպությունների մեջ ներքին պայմանավորվածությունները վերջնական չեն հաստատվել, դեռ իրական ընտրություններ չեն եղել, շատ հեշտ է Սիրիայում իրականացնել տրամադրությունների փոփոխություն դեպի Իսրայել, դեպի Թուրքիա, դեպի Ռուսաստան։ Սակայն մենք գիտենք, որ Սիրիայի ներքին կյանքին բավականին լրջորեն խառնված է Թուրքիան, ինչն էլ իր հերթին անհանգստացնում է Իսրայելին, քանի որ դեպքերի նման զարգացման դեպքում Իսրայելի սահմանակիցը կդառնա Թուրքիան։ Այս պարագայում Իսրայելի սահմանին կկանգնեն թուրքական զորքեր, այսինքն՝ եթե Սիրիայի իշխանությունները ենթարկվում են Թուրքիային, Սիրիայում կան Թուրքիայի կողմից ներդրված ռազմական խմբավորումներ, փաստացի Իսրայելը ունենում է սահման Թուրքիայի հետ, որի դեմ փորձում է ամեն կերպ պայքարել»։

Հարցին, թե ինչ ազդեցություն կունենա ստեղծված իրավիճակը Հարավային Կովկասի վրա, թուրքագետը պատասխանեց, որ այս պարագայում, երբ Իսրայելը ուղիղ հակասությունների մեջ է Թուրքիայի հետ, Իրանը կարծես մի փոքր հայտնվում է լուսանցքից դուրս, բայց, միևնույն է, Իսրայելի հիմնական թիրախը շարունակում է մնալ Իրանը։ Այնուամենայնիվ, այս համատեքստում Իսրայելը չի կարող իրեն թույլ տալ երկու ճակատով պայքարել։

Իսպիրյանը հավելեց, որ Թուրքիան և Իսրայելը ռազմական բախման չեն գնալու, քանի որ դա ոչ մի կողմին էլ ձեռնտու չէ. պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է, և որքան էլ Իսրայելը կարևոր նշանակություն ունի ԱՄՆ-ի համար, կարևոր է նաև Թուրքիան։

Ուստի դաշնակիցների միջև բախումը ԱՄՆ-ի ու Արևմուտքի շահերից չի բխում, համենայնդեպս ռազմական բախման այս պահին չեն գնա։

Թուրքագետի կարծիքով՝ լոկալ լարվածությունները այն աստիճանի չեն հասնի, որ տարածաշրջանում էսկալացիաները մեր օգտին աշխատեն. Հայաստանին հարևանների պատերազմ այս պահին պետք չէ՝ անկախ նրանից, թե ով ում դեմ կպատերազմի, յուրաքանչյուր լարվածություն աշխատելու է Հայաստանի դեմ։

Այսպիսով, եզրափակելով կարող ենք ասել, որ չնայած Էրդողանի հայտարարություններին՝ Թուրքիան պատերազմի չի գնա Իսրայելի դեմ, քանի որ ստեղծված իրավիճակում չի կարող իրեն թույլ տալ նման ճոխություն՝ լինելով ՆԱՏՕ-ի դաշնակից։

Ք․ Սահակյան

Ամենից շատ դիտված

20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
18:25 Արթիկում՝ թեժ պայքար, Ախուրյանում՝ միակ թեկնածու․ մրցակցում են գեներալ Մանվելի սանիկը, նախկին նախարարը, նախկին հանայնքապետը և գործարարը