Օրակարգ Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 20:00 05-05-2025

Օրակարգ․ Ռուսաստանը Փաշինյանին փոխարինող է փնտրում․ Դավիթ Կարապետյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Դավիթ Կարապետյանի հետ զրուցել ենք մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք զորահանդեսին Նիկոլ Փաշինյանի մասնակցության, Ռուսաստանից վերջինիս ակնկալիքների ու Հայաստանում այդ երկրի հետագա ծրագրերի, ՔՊ-ական մեծամասնություն ունեցող ԱԺ-ում Փաշինյանին անվստահություն հայտնելու հեռանկարների, գործընթացի նպատակահարմարության, Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունների, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և պահանջատիրության գործընթացից հրաժարվելու, ցեղասպանությունը կասկածի տակ դնելու միտումների, ինչպես նաև օրակարգային այլ հարցերի վերաբերյալ։

Դավիթ Կարապետյանը նկատեց, որ Ռուսաստանը Նիկոլ Փաշինյանին փոխարինող է փնտրում։

«Ամեն դեպքում ես կարծում եմ՝ ռուսական իշխանությունները փորձում են Հայաստանում նոր դեմքով, փորձում են գտնել նոր մարդ՝ փոխարինող մարդ, բայց որպես այդպիսին այս պահին Նիկոլ Փաշինյանը դեռևս բավարարում է իրենց պահանջները և պատկերացումները։ Ես ավելի քան վստահ եմ, որ էն ինչ որ տեղի է ունենում, դա հետկուլիսային պայմանավորվածությունների գծած-գրածի արդյունք է, և ես չեմ կարծում, որ ինչ-որ այս պահին ֆորսմաժոր կտեսնենք, կամ ինչ-որ կուլմինացիան այլ պատկեր կստանա։

Ես կարծում եմ, որ դեռ բնականոն հունով կգնա իր ժամկետի, ֆունկցիաների կատարումը՝ որպես վարչապետ, բայց ես կարծում եմ, որ ռուսական իշխանությունները սպասում են և առիթ են փնտրում՝ պատեհ առիթ, որպեսզի այլ քաղաքական ուժով, այլ մարդկանցով, այլ դեմքերով իրենց տարբերակն առաջարկեն էսպես ասած՝ իհարկե միջամտելով Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքական կյանքին ու քաղաքականությանն ընդհանրապես»,- ասաց նա։

Կարապետյանը նկատեց նաև, որ Նիկոլ Փաշինյանի հակառուսականությունը շատ դեպքերում ֆիկտիվ բնույթ է կրում, իր իշխանությունն իրականում ռուսամետ է։

Մանրամասները՝ տեսանյութում․
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից