Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:08 05-05-2025

12-ամյա տղան փորձել է  խեղդել մորը՝ Counter-Strike 2 խաղը արգելելու պատճառով. Lenta

Մոսկվայում 12-ամյա դպրոցականը փորձել է խեղդել մորը, երբ նա փորձել է արգելել տղային խաղալ Counter-Strike 2 խաղը։Այս մասին գրում է Lenta-ն։

Մայրը խնդրել է, որ տղան անջատի խաղը, սակայն տղան հերթական պարտությունից հետո զայրացել է և բռնել մոր պարանոցից։ Կինը դիմադրել է, և լուրջ վնասվածքներ չի ստացել։

Բժիշկները ծնողներին հորդորել են տղային տանել մասնագետի մոտ՝ հոգեկան առողջությունը կարգավորելու նպատակով։

Ամենից շատ դիտված