Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 09:45 05-05-2025

Հակասանիտարական վիճակ՝ Մասիսի համար 6 հիմնական դպրոցում. shamshyan.com

Մինչ կառավարությունը աշխատանքներ է իրականացնում ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում՝ բացելով միջազգային չափանիշներին համապատասխան մանկապարտեզներ, դպրոցներ, ու փորձում է բարեկեցիկ պայմաններ ապահովել դպրոցականների ուսման համար, Արարատի մարզի Մասիսի խոշորացված համայնքի համար 6 հիմնական դպրոցում երկար տարիներ է՝ անտանելի վիճակ է։

Չգիտես ինչու՝ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը կամ տեղյակ չեն, թե ինչ հակասանիտարական, հակահիգիենիկ ու խոլերայի վտանգ պարունակող պայմաններում են այդ դպրոցի սաները սովորում, իսկ հարակից շենքերի բնակիչները բնակվում, երևի միայն Աստծուն է հայտնի։

Բնակիչներն իրենց զայրույթն էին ուղղում թե՛ Արարատի մարզպետին, թե՛ Մասիսի քաղաքապետին՝ ասելով.

«Մի օր բարի եղեք էդ ձեր կաբինետից դուրս եկեք, թարգեք շոուներն ու իսկական գործ արեք։

Մասիսի քաղաքապետի համար երևի քաղաքը սկսվում և ավարտվում է Մասիսի հրապարակից, կենտրոնական հատվածից այն կողմ չի փորձում հանդիպել բնակիչների հետ, ծանոթանալ խնդիրներին ու լուծել այդ ամենը։ Քարոզարշավի ժամանակ սարեր են խոստանում, բայց հենց ընտրվում են, արհամարհում են ծայրամասերում ապրողների հոգսերը թեթևացնելու հարցերը։ Քանի տարի էս գարշահոտ, սրտխառնոց առաջացնող պայմաններում են 120-ից ավելի երեխաներ մասնակցում դասապրոցեսին, քանի տարի է խոստանում են, որ խնդիրը կլուծեն, ոչ մարզպետարանը, ոչ Մասիսի քաղաքապետարանը էս քանի տարի է չփորձեցին «Վեոլիա ջրին» պարտավորեցնել, որպեսզի էս խնդիրը լուծի։

Իսկ խնդիրը կայանում է նրանում, որ կոյուղատարերի վնասման կամ խցանման պատճառով կեղտը դիտահորերից դուրս է գալի ու ողողում ոչ միայն դպրոցի տարածը այլև հարակից շենքերի։ Մարզպետն ու քաղաքապետը իրենց կաբինետում կոնդիցիոների տակ երևի մաքուր օդ են շնչում, բա մենք էլ ենք ուզում մեր երեխաները մաքուր օդի պայմաններում մասնակցեն դասապրոցեսին։ Դե Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի մասին չենք էլ ուզում հիշել, մի քանի անգամ զանգել ենք նախարարության թեժ գիծ, բայց էդ մարդիկ նույնիսկ չեն բարեհաճում պատասխանել մեր զանգերին։

ԿԳՄՍ նախարարը ասում է, թե աշակերտների համար ստեղծում ենք եվրոպական չափանիշներին համապատասխան կրթություն, արդյո՞ք դրա մեջ չի մտնում այն, որ երեխաները դպրոց հաճախելուց պետք է մաքուր ճանապարհով անցնեն, իսկ մեզ մոտ 500 մետրից գարշահոտը խեղդում է։ Ոչ մարզպետին, ոչ քաղաքապետին, ոչ նախարարին չենք հավատում։ Այդ 3-ը մեզ համար դարձել են արդեն «դառը հում»։ Տեսնում ենք՝ կառավարությունը վարչապետի գլխավորությամբ, ինչքան դպրոցներ է վերանորոգել տալիս, նույնիսկ շատերը զրոյից են կառուցվել ու շարունակում կառուցվել, իսկ մեր դպրոցը անտեսված է ԿԳՄՍ նախարարության կողմից, շենքերն էլ՝ Արարատի մարզպետարանի ու Մասիսի քաղաքապետարանի կողմից էնպես որ մենք մեր հույսը դնում ենք, անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա, ով մի հատ որ էն իր պողպատե մուրճով հայտնի ու սիրված «Նվագախմբի տղաները» ֆիլմի օրինակով էդ պատասխանատուներին «օբերկոտ» անի, նրանք երևի արդեն կմտածեմ, որ պետք չէ հարյուրավոր երեխաների ու նրանց ծնողներին տարիներ շարունակ խաբել։

Երեխաներն էլ ասում էին, որ ուզում ենք վարչապետի նման հեծանիվ քշենք, ուզում ենք մեր մանկության խաղերը խաղանք մեր հրապարակում, բայց հնարավոր չէ, որովհետև կեղտաջուրը մի իսկական ճահճի է վերածել խաղահրապարակը, որտեղ գիշերները լսում ենք գորտերի կռկռոցը»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
20:38 Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է 5 ավտոմեքենա. կան վիրավորներ․ ճանապարհն ամբողջությամբ փակվել է
21:26 «Նուբարաշեն» ՔԿՀ-ն ենթակա է փակման, սա նորություն չէ մեզ համար. Գալյան
11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել