ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում ինքնաշեն փոքր ինքնաթիռ է կործանվել, նրա օդաչուն ողջ չի մնացել, հայտնում է ABC-ն՝ վկայակոչելով իշխանություններին։
«Շաբաթ օրը կեսօրին Կալիֆոռնիայի Սիմի հովտում փոքր ինքնաշեն ինքնաթիռ է վթարի ենթարկվել՝ վնասելով երկու տուն և բռնկվել։ Վթարված Vans RV-10-ի օդաչուն զոհվել է»,- հաղորդում է հեռուստաալիքի կայքը՝ վկայակոչելով տեղի պաշտոնյաներին և ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությանը (FAA):
Հրշեջ ծառայության ներկայացուցչի խոսքով՝ տների բնակիչները չեն տուժել, կրակը մարվել է։