Ավտովթար՝ Երևանում. բախվել են Nissan Sentra-ն և Mini Cooper-ը. կա 5 վիրավոր. shamshyan.com
copy image url

Ավտովթար՝ Երևանում. բախվել են Nissan Sentra-ն և Mini Cooper-ը. կա 5 վիրավոր. shamshyan.com

Ներքին 2 ժամ առաջ - 10:28 04-05-2025
Երեկ՝ մայիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում Սայաթ-Նովա և Մաշտոց պողոտաների խաչմերուկում՝ Ֆրանսիայի հրապարակում, բախվել են «Nissan Sentra» և «Mini Cooper» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 3-ը՝ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, 1-ը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն, 1-ն էլ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

21:20 Գյուրջինյանի կադրերը չեն վախենում․ ԲՊՀ-ում դեկանի ԺՊ-ն շրջանավարտներին ստիպում է «սեղան գցել»
21:47 Մնացել ենք 5-րդ դարում. Աննա Հակոբյանը բանախոսություն է ունեցել Բերդավանում
09:00 Ինչ շահեց ու կորցրեց Փաշինյանը Լոռի այցի արդյունքում
22:17 Իմ կռիվը Հայաստանում իշխանափոխություն ունենալու համար է․ Սերժ Սարգսյան 
11:40 BMW-ն ընկել է Դեբեդը. ուղևորի խոսքով՝ քնած են եղել. մյուս ուղևորին դեռ չեն գտել
23:14 Սոֆյա Պողոսյանը նոր լուսանկարներ է հրապարակել
11:57 Ամուսնու սեքսուալ կարողությունից դժգոհ կին է եղել, որը հայտարարել է՝ էրնեկ ես համ վերևինը լինեի, համ՝ տակինը. Ոսկան Սարգսյան
14:26 Մամուլն ազատ է մեր համառության շնորհիվ․ Անի Գևորգյան
13:18 Կիևը չի կարող երաշխավորել մայիսի 9-ին ՌԴ-ում գտնվող առաջնորդների անվտանգությունը․ Զելենսկի
23:58 ԵՊՀ գիտխորհրդի դահլիճը` ծակ սփռոցով «վետերոկ». ռեկտորը չի կարողացել մերժել Նիկոլ Փաշինյանի քավորին