Ուղիղ եթեր
70 տարի չհիմնանորոգված բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում է․ Ավինյան
copy image url

70 տարի չհիմնանորոգված բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում է․ Ավինյան

Ներքին 1 ամիս առաջ - 21:21 02-05-2025
70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է:

Այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

««Երևան» բժշկական կենտրոնը հիմնանորոգվել ու վերազինվել է 2023-2024թթ․ ընթացքում։ Շենքը, որը կառուցվել էր դեռ 1950-ականներին և երբեք չէր վերանորոգվել, այսօր համապատասխանում է ժամանակակից եվրոպական չափորոշիչներին։
Բարձր ճշգրտության լազերային և նորագույն ախտորոշիչ սարքեր, թարմացված բաժանմունքներ և 2 անգամ ավելի շատ բուժում ստացող երևանցիներ»,- գրել է նա: