Չկա հստակ պատկեր․ պետական պարտքի իրական ծավալը ստվերում է․ տնտեսագետ
copy image url

Չկա հստակ պատկեր․ պետական պարտքի իրական ծավալը ստվերում է․ տնտեսագետ

Ներքին Խոսք 12 ժամ առաջ - 21:08 02-05-2025
Պետական պարտքը 2025 թվականի մարտի 31-ի դրությամբ կազմել է 5 տրիլիոն 318 միլիարդ դրամ, ինչը 4.4%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։

ԱՄՆ դոլարով արտահայտված՝ պետական պարտքի աճը կազմել է 5.8 տոկոս։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Պարտքի բացարձակ մեծությունը էական չէ, այն հաշվարկվում է ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ։ Կարևորն այն է, թե որքան եկամուտ ունենք, թե ինչքան է մեր ՀՆԱ-ն զուգահեռաբար աճում։ Մենք հարստանում ենք ավելի արագ, քան պարտք ենք վերցնում։ Այս պարտքը, որը վերցնում ենք ենթակառուցվածքներում ներդրում անելու համար, վերադառնում է։ Իսկ 2018 թվականի համեմատությամբ բյուջեի եկամուտները ավելացել են՝ 1,8 մլրդ-ից հասնելով 3,5 տրիլիոնի»,- նշել է Վահե Հովհաննիսյանը։

Այս թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է տնտեսագետ Աղասի Թավադյանի հետ՝ հասկանալու համար, թե արդյոք վերլուծությունը համապատասխանում է իրականությանը։

Ըստ նրա՝ այն պնդումը, թե տնտեսությունը կայուն աճ է արձանագրում և աճում է ավելի արագ, քան պետական պարտքը, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը. «Իրականում տնտեսական աճի տեմպը կրճատվում է։ Արտահանման ցուցանիշներն էլ խոսում են այն մասին, որ 2025 թվականի առաջին երեք ամիսներին արտահանումը կրճատվել է ավելի քան 60%-ով, ինչը գրեթե 3 անգամ պակաս է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Սա լուրջ անկում է»։

Թավադյանի խոսքով՝ հիմնական խնդիրն այն է, որ պետական պարտքի թեման թե՛ կառավարության, թե՛ ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից պատշաճ չի մեկնաբանվում, վերլուծությունները թերի են։ Ուստի պնդումը, թե տնտեսությունն ավելի արագ է աճում, քան պետական պարտքը, լավագույն դեպքում վիճելի է, իսկ իրականում պարզապես չի համապատասխանում ներկայիս տնտեսական իրավիճակին։

«Օրինակ՝ ընդդիմադիրները պետական պարտքի մասին խոսելիս հաճախ այն ներկայացնում են չափազանցված ձևով։ Մյուս կողմից՝ կառավարության ներկայացուցիչներն էլ բավարար կերպով չեն ներկայացնում պետական պարտքի ամբողջական պատկերը։ Իսկ ի՞նչն է վտանգավոր, եթե հանկարծ լինի միջազգային շոկ կամ տնտեսական անկայունություն, ապա դա կարող է բերել պետական պարտքի կտրուկ աճի»,- ասաց նա։

Աղասի Թավադյանը հավելեց նաև, որ խնդիրները սրանով չեն ավարտվում։ Այս պահին Հայաստանի տնտեսությունն իրականում կանգնած է մի քանի ճակատագրական խնդիրների առաջ՝ դրամական միջոցների հոսքն արտաքին աղբյուրներից, որոնցից են ներդրումները, փոխադրումները, գրանտները, որոնք նվազել են։

Արտահանումը կտրուկ անկում է ապրել։ Արտադրությունը նույնպես նվազման միտում ունի, սրան գումարած գլոբալ անորոշությունը և համաշխարհային ռիսկերը. այս ամենը միասին ձևավորում է բարդ և ռիսկերով լի տնտեսական միջավայր։

«Պետք է հասկանանք, որ այսօր պետական պարտքը արդեն իսկ մոտեցել է վտանգավոր շեմի։ 2025 թվականը ռիսկային տարի է, և եթե ռիսկերը չկառավարվեն, պետական պարտքը կարող է ավելի մեծանալ։ Հիշենք՝ ինչպես 2020-ին պարտքը կտրուկ մեծացավ՝ հասնելով ՀՆԱ-ի գրեթե 60-65 տոկոսի։ Սա իսկապես վտանգավոր միտում է»,- իր խոսքը եզրափակեց Աղասի Թավադյանը։


Ամենից շատ դիտված

21:57 Հրդեհից զոհված զինվորներից ոչ մեկը քնած չի եղել. հրամանատարի բացահայտումը. տեսանյութ
10:02 Վթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը
16:38 Կրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդը
12:05 Վարդան Ղուկասյանը վերադառնալու է. հայտարարություն
12:14 Սա ոչ այլ ինչ է, քան ծաղր․ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը ՝ «Հայաստան» խմբակցության հայտարարության մասին
12:56 Գուցե հաքերները «Հայաստան» դաշինքի էջը կոտրել են․ Էդգար Ղազարյանը չի ուզում հավատալ աչքի տեսածին 
16:29 Շատ եք նիհարել, Փաշինյա՛ն ջան, հեղափոխությունից հետո ե՞րբ եք մեզ բնակարան տալու․ վանաձորցիներ
18:16 Պադավապետությունը՝ ընդդեմ հասարակության. Փաշինյանի ավտոշարասյունը կաթվածահար է արել երթևեկությունը
11:45 Սիրուշոն պատմել է, թե կարմիր վարդերով զգեստը ստեղծելիս ումից է ոգեշնչվել
11:17 Հորս բանտարկության պատճառն աշխարհում, այդ թվում՝ ԼՂ-ում ծանր դրության մեջ մարդկանց աջակցելու նրա կամքն է. Դավիթ Վարդանյան