Իրանը և Միացյալ Նահանգները պետք է շարունակեն բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցերի խաղաղ կարգավորման շուրջ։
Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին՝ «եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) արտաքին գործերի նախարարների միջև այսօր Ժնևում կայացած բանակցություններից հետո։
«Կարևոր էր … անցկացնել այս քննարկումները Իրանի հետ։ Մենք հստակեցրինք, որ Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք …։ Մենք հետաքրքրված ենք Իրանի հետ քննարկումների և բանակցությունների շարունակմամբ, և մենք կոչ ենք անում Իրանին շարունակել բանակցությունները Միացյալ Նահանգների հետ»,- ասել է նա։
Նրա կարծիքով, իրավիճակն այժմ վտանգավոր է, կարևոր է կանխել «այս հակամարտության տարածաշրջանային սրացումը»։