«Հանրապետություն» կուսակցությունն ու Արամ Սարգսյանը հայտարարել են, որ Նոր Նորքի թաղապետի դեմ հարձակումը կազմակերպել է Ռուսաստանի Դաշնությունը։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավատու՞մ եք, որ Ռուսաստանն է կազմակերպել Նոր Նորքի թաղապետի դեմ հարձակումը»։
Հարցվածների մեծ մասը նշեց, որ նման բան հնարավոր չէ։ Որոշ քաղաքացիների դա ծիծաղելի համարեցին։
«Ոչ, հերիք ա Ռուսաստանի հասցեին վատ բաներ ասեք»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա հորինված է։
«Դա հեքիաթ է, բայց իրենց հերն էլ անիծած։ Սաղ էլ նույն մարդն են»,- նշեց նա։ Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Արամ Սարգսյանը միշտ Պուտինին է մեղադրում։ «Ինչ լինում ա, Արամ Սարգսյանն ասում է, որ Պուտինն է մեղավոր, իսկ թաղապետի անցյալը գիտեն, չգիտեն։ Ինքը լավ ճանապարհներով չի անցել։ Իր ախպոր արյունը ուրացողը ամեն ինչ էլ կասի»,- ասաց նա։
«Ռուսաստանն ամբողջ աշխարհն է կազմակերպում, մնացել էր Նոր Նորքը հա՞»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։
Մանրամասները՝ տեսանյութում։