Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:10 02-05-2025

Մոտենում էին օրվա «հերոս» թաղապետին և ողջունում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեկ մեր լրագրողը նկատել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին` մի խումբ մարդկանց հետ Սարյան փողոցում զբոսնելիս, իսկ հետևից մի քանի թիկնապահներ: Մեր լրագրողը մի փոքր հեռվից հետևել է թաղապետին, որն այս օրերի «հերոսն» է և բոլորի հետաքրքրության կենտրոնում է: Ամենաուշագրավն այն է, որ մարդիկ ամեն քայլափոխի մոտենում էին իր սենյակում քաղաքացուն ծեծի ենթարկած պաշտոնյային, ձեռքը սեղմում, ջերմորեն ողջունում և ասում` «լավ ես արել, մենք քո հետ ենք»: Թվում է, թե մարդիկ պետք է դատապարտեին չափն անցած թաղապետին, բայց ճիշտ հակառակն էր: Ցավալի է, որ մեր արժեքներն ու չափանիշներն այսքան փոխվել են և հանրային մի շերտ կա, որի պատկերացմամբ ուժը, տղամարդկությունը բռունցքներին ազատություն տալն է և պետական պաշտոնյայի լպիրշությունը:

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
23:13 Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
23:42 Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
22:51 Ավարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբան
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան