Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 23:49 30-04-2025

Ստանալո՛ւ եք քաղաքական պատասխանը. Վահագն Ալեքսանյանը՝ մոր մասնակցությամբ միջադեպի մասնակիցներին

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է այսօր իր մոր մասնակցությամբ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին:

«Բողոքի ակցիա իրականացնող մի խումբ, հանդիպելով խանութից վերադարձող 70-անց մորս, փորձում են թևից քաշելով՝ համոզել, որ ստորագրի իրենց պահանջագրի տակ։

Հընթացս պարզում են, որ իմ մայրն է, շրջափակում են, ձայներ հանում, վիրավորում։ Հայտարարում եմ՝ ստանալո՛ւ եք քաղաքական պատասխանը»,- նշել է նա: