Ուղիղ եթեր
Հրազդանի կիրճում դեռահաս աղջիկ է կորել
copy image url

Հրազդանի կիրճում դեռահաս աղջիկ է կորել

Ներքին 1 ամիս առաջ - 13:17 29-04-2025
Օգտատեր Գոհար Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից ահազանգելով․

«Ուշադրություն, Երևանում, Հրազդանի կիրճում դեռահաս աղջիկ է կորել: Խնդրում եմ հնարավորինս տարածել»։

Մայա Բորյատինսկայան 14 տարեկան է, կորել է Հրազդանի կիրճում՝ Մանկական երկթուղու տարածքում։ Տեսնողներին խնդրում են անհապաղ կապ հաստատել իրավապահ մարմինների հետ կամ զանգահարել նշված հեռախոսահամարներով։