Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:19 29-04-2025

ԱՄՆ-ն հարվածել է Եմենում պահվող աֆրիկացի միգրանտների բանտին. CNN

Եմենի հութիները հայտարարել են, որ ԱՄՆ-ն օդային հարված է հասցրել մի բանտի, որտեղ պահվում են աֆրիկացի միգրանտներ, ինչի արդյունքում զոհվել է առնվազն 68 մարդ, ևս 47-ը վիրավորվել են։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

ԱՄՆ զինված ուժերը անմիջապես մեկնաբանություն չի տվել։

Միջադեպը տեղի է ունեցել Եմենի Սաադա նահանգում, որը հութիների հիմնական հենակետն է։

Սա երկրի տասնամյա պատերազմի հերթական դաժան միջադեպերից է, որի ընթացքում սպանվել են Եթովպիայից և այլ երկրներից եկած աֆրիկացի միգրանտներ, ովքեր փորձում էին Եմենով անցնել և հասնել Սաուդյան Արաբիա՝ աշխատանքի հնարավորություն փնտրելով։

Այս դեպքը, ամենայն հավանականությամբ, նոր հարցեր կբարձրացնի ակտիվիստների կողմից ԱՄՆ-ի «Կոպիտ հեծյալ» (Operation Rough Rider) գործողության վերաբերյալ, որի շրջանակներում Թրամփի վարչակազմը հարվածում է հութի ապստամբներին, այն ժամանակ, երբ միաժամանակ բանակցում է նրանց հիմնական հովանավոր Իրանի հետ՝ Թեհրանի արագ զարգացող միջուկային ծրագրի վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում