Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 28-04-2025

Հայաստանում ամենահարուստը Նիկոլ Փաշինյանն է՝ իր կնոջ հետ․ հարցում

Նախկին-ներկա իշխանության պայքարում քննարկվում է նաև, թե ով է ավելի շատ գողացել, թալանել և ով է ամենահարուստը։ Տեսակետներ կան, որ այս իշխանության անդամներն ավելի հարուստ են, քան նախկիններն ու բոլորը։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ո՞վ է Հայաստանի ամենահարուստ մարդը»։

«Շատ դժվար հարց էր»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ նախկին իշխանություններից որևէ մեկը։

«Անուններ չգիտեմ, երևի նախկին իշխանություններից, բայց ներկայիս իշխանությունների մեջ էլ կլինեն»,- նշեց նա։ Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ամենահարուստը վարչապետն է Աննա Հակոբյանի հետ։ «Նիկոլ Փաշինյանը իրա կնոջ հետ»,- ասաց նա։

«Ես եմ ամենահարուստ մարդը։ Հարուստ եմ, որ ապրում եմ Հայաստանում»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ դժվարանում է պատասխանել, թե ով է ամենահարուստ մարդը։
«Ով որ ա է, ես չգիտեմ, ես որ էդ դասին չեմ պատկանում»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները