Արտաքին 1 տարի առաջ - 16:48 28-04-2025

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի թեման Թուրքիայի խորհրդարանում օրակարգ բերող միակ պատգամավորը եղել է «Դեմոկրատական կուսակցությունից» ազգությամբ ասորի Ջորջ Ասլանը։ Նա Թուրքիայի 28-րդ գումարման խորհրդարանի միակ ասորի անդամն է:

Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում։ Ելույթի սկզբում հարգանքով հիշատակել է նախորդ դարասկզբի ողբերգական իրադարձություններին զոհ գնացած հայերին, ասորիներին և մյուս բոլոր ժողովուրդներին։

«Խորհրդարանում գտնվող բոլոր քաղաքական կուսակցությունների խմբակցություններին ունեմ մի հարց։ 1915թ. Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50,000 է: Ի՞նչ եղավ այդ 3 միլիոն քրիստոնյաների հետ։ Ուրեմն ինչո՞ւ է այսօր Թուրքիայի բնակչությունը 86 միլիոն, իսկ այս մարդկանց թիվը՝ 50,000», - ասել է նա:

Պատգամավոր Ջորջ Ասլանը նկատել է, որ այդ հարցին պատասխանով միայն Թուրքիայում կլինի իրական ժողովրդավարություն, հակառակ դեպքում՝ ոչ։

Ասլանին ելույթի ընթացքում անընդհատ վիրավորական ռեպլիկներով փորձել է ընդհատել իշխանական պատգամավոր, հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ունալ Քարամանը։ Ասորի պատգամավորը վերջինիս հակադարձել է. «Դե վե՛ր կացեք, տղամարդավարի պատասխանեք այդ հարցին»: Լեզվակռիվն ավարտվել է միկրոֆոնի անջատմամբ և Քարամանի արձագանքով․ «Պատմաբաններին հարցրու»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ