Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:50 28-04-2025

Փողը հերիք չարավ, կեսն էլ իմ ջեբից եմ արել. քարկոփեցի

Լոռու մարզի Քարկոփ բնակավայրում մայիսյան ջրհեղեղից տուժել է 50 ընտանիք։ 280 բնակիչ ունեցող գյուղն ամբողջությամբ տարհանվել էր։ Բնակարանները կիսով չափ լցված են եղել ջրով, քարկոփեցիներն ասում են՝ օգտագործման պիտանի ոչինչ չէր մնացել։

Հեղեղված բնակարանների սեփականատերերից շատերը ստացել են պետական աջակցության՝ արդեն չորրորդ փուլի գումարներն ու ավարտում են վերանորոգումը։ Ըստ կառավարության որոշման, 1քմ վերանորոգման դիմաց նախատեսված է 60 հազար դրամ փոխհատուցում եւ բնակարանի մակերեսի փոխհատուցվող մակերեսի առավելագույն չափ՝ 80 քառակուսի մետրն է։ Առաջնային կենցաղային գույքի գնման համար յուրաքանչյուր բնակարանի հաշվով տրամադրվել է նաեւ 1 մլն 200 հազար դրամ։

Մայիսյան ջրհեղեղից տուժած Համբարյաններն արդեն ավարտել են բնակարանի վերանորոգումը, գույքի մի մասը եւս ձեռք են բերել, սակայն նշում են, որ աղետից հետո շինարարները կտրուկ բարձրացրել են նորոգման գները, գնաճ է եղել նաեւ շինանյութի շուկայում, ինչի պատճառով հատկացված գումարները չեն բավականացրել, ստիպված են եղել սեփական միջոցները ներդնել՝ նորոգումն ավարտին հասցնելու համար։ Բացի այդ՝ շատ դեպքերում բնակարանների մակերեսը փաստացիից ավելի պակաս է հաշվարկվել, ինչի պատճառով նվազել է փոխհատուցվող գումարի չափը։

Ամենից շատ դիտված

21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
18:14 Պապոյանը ՌԴ գյուղնախարարի հետ քննարկել է հայկական արտադրանքի առաջ ռուսական շուկայի վերաբացման հարցը
19:10 ՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում
09:01 Բնակարանի տարօրինակ նվերներ` Կաթողիկոսի դատավորի կյանքում

Ձեզ գուցե հետաքրքրի