Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 14:25 28-04-2025

Քասախ գետում խեղդված փոքրիկն արցախցի 4-ամյա Նոյն է

Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Որքան էլ սովոր լինենք մահվան երիտասարդացմանը, մեկ է՝ երեխաների մահը էս աշխարհի ամենամեծ անարդարությունն է մնում։

Երեկ Քասախ գետում արցախցի այս փոքրիկն է խեղդվել... 4 տարեկան Նոյը։ Օրեր առաջ էլ մեկ ուրիշ արցախցի աղջնակ էր մահացել...

Երեխաների մահը, որտեղ էլ, որ դա լինի, ահավոր ծանր ու անտանելի ա։ Մեր էրեխեքինը՝ առավել ևս։ Նման դեպքերում կարկամում ես ու ասելու բան չկա։ Համբերություն ընտանիքին...

Լույսերի մեջ մնաս, հրեշտակ ջան...»

Հիշեցնենք՝ ապրիլի 27-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Օշական բնակավայրի «Հին ջրաղաց» ռեստորանային համալիրի հարևանությամբ հոսող Քասախ գետը երեխա է ընկել։ Բավականին երկար որոնողական աշխատանքներ են կատարվել։ Ժամը 20:15-ի սահմաններում փրկարարները հայտնաբերել են երեխայի մարմինը։

Ամենից շատ դիտված

21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
18:14 Պապոյանը ՌԴ գյուղնախարարի հետ քննարկել է հայկական արտադրանքի առաջ ռուսական շուկայի վերաբացման հարցը
19:10 ՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում
09:01 Բնակարանի տարօրինակ նվերներ` Կաթողիկոսի դատավորի կյանքում