Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 16:00 27-04-2025

Փողոցայինները փողոցով էլ պիտի գնան. հարցում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի հեռանալու պահը հասունացել է։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ սպասվում է փողոցային պայքար։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Սերժ Սարգսյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը կհեռացվի մինչև 2026-ը փողոցային պայքարի միջոցով։ Համաձա՞յն եք նրա հետ»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ կցանկանար դա։ «Փողոցայինները պիտի փողոցով էլ գնան»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա հնարավոր է։

«Նիկոլը փողոցով էկել ա, փողոցով էլ կգնա»,- ասաց նա։

«Սերժը գլուխը պատին ա տվել»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։ Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ շատ կցանկանար դա։ «Աստված տա»,- նշեց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված