Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:00 26-04-2025

Երկաթուղային անցումը առաջ միայն անհարմար էր, հիմա՝ նաև վտանգավոր

Ալավերդու Հայպեչշին թաղամասը Թումանյան փողոցին կապող երկաթուղային անցումը երկաթուղայինգծանցով մարդկանց շարժը արգելելու նպատակով կառուցվել է 1990-ականների սկզբին։

Այն անվտանգ է միայն երկաթուղային գծանցին որպես այլընտրանք, իսկ ընդհանրապես ալավերդցիներն այն միշտ են անհարմար համարել։ Հատկապես տարեցների համար եւ հատկապես ձմռանը կամրջի աստիճաններով իջնել-բարձրանալը գրեթե անհնարին է դառնում։ Տեղադրված մետաղական կոնստրուկցիաներն էլ,որ իբր անվասայլակների համար էին ծառայելու, երբեւէ չեն շահագործվել՝ վտանգավոր են։

Այս ամենից բացի երկաթբետոնե կառույցը քիչ-քիչ սկսել է քանդվել, աստիճանավանդակների վրա առաջացել են անցքեր,որտեղ ամեն պահի անցորդը կարող է ընկնել ու վնասվել։ Անցումը վերանորոգման կարիք ունի, սակայն խնդիրը մատնված է անուշադրության։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
09:01 Բնակարանի տարօրինակ նվերներ` Կաթողիկոսի դատավորի կյանքում
15:07 «Ուշագրավ» հանգամանք` արու քաղաքապետի կենսագրությունում
21:15 Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել` Միքայել Սրբազանի գործով
12:09 Հայտնի ֆուտբոլիստի նկարը՝ թմրանյութի վրա. Էկվադորում 469 կգ թմրանյութ են բռնագրավել